Գործառույթներ

Վերահսկիչ պալատի ղեկավարման մարմինը վերահսկիչ պալատի խորհուրդն է։

 

Վերահսկիչ պալատի խորհուրդը քննարկում և հաստատում է՝
ա) վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը.
բ) տարեկան ծրագրում չընդգրկված վերահսկողության նոր թեմա, որը տարեկան ծրագրի բաղկացուցիչ մաս է, և որի վրա տարածվում են ծրագրային հարցին վերաբերող սույն օրենքով սահմանված դրույթները.
գ) վերահսկիչ պալատի ընթացիկ և տարեկան հաշվետվությունը.
դ) Ազգային ժողով ներկայացվող հետևյալ եզրակացությունները՝
-   պետական բյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության վերաբերյալ,
-   պետական գույքի մասնավորեցման տարեկան ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվության վերաբերյալ.
ե) վերահսկիչ պալատի բյուջետային հայտը, նախահաշիվը, վերջինիս կատարողականը, պահուստային ֆոնդից ծախսերի կատարման վերաբերյալ որոշումը.
զ) տարեկան ծրագրով նախատեսված թեմայի շրջանակներում տվյալ վերահսկվող օբյեկտի նկատմամբ վերահսկողության իրականացման վերաբերյալ որոշումը.
է) վերահսկիչ պալատի կանոնակարգի և դրանում փոփոխությունների և լրացումների նախագծերը.
ը) վերահսկիչ պալատի լոկալ իրավական ակտերը.
թ) վերահսկիչ պալատի պարբերականը.
ժ) վերահսկիչ պալատի խորհրդի հաստատած ընթացիկ հաշվետվության, եզրակացության դեմ բերված վարչական բողոքները.
ժա) օրենսդրությամբ սահմանված այլ հարցեր:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը

«Վերահսկիչ պալատի մասին», հոդված 10

 

 
ԱՐԱԳ ԱՆՑՈՒՄ
ՈՐՈՆՈՒՄ
ԳՐԱԴԱՐԱՆ