Լուրեր
28 օգոստոսի 2017թ.
Այսօր կայացել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը, որում քննարկվել և հաստատվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմին ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը:
04 օգոստոսի 2017թ.
Այսօր կայացել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը, որում քննարկվել և հաստատվել են ԼՂՀ պետական բյուջեից ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանը «Արհեստագործական ուսումնարաններ» և «Պետական աջակցություն «Շուշիի երաժշտանոցի ընկերակցության Դ.Ղազարյանի անվան բարեգործական գիշերօթիկ երաժշտանոց»-ին» ծրագրերով հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ, ԼՂՀ պետական բյուջեից ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված միջոցների օգտագործման, պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ, ԼՂՀ պետական բյուջեից «Հուշարձանների վերականգնման և պահպանման ծախսեր» ծրագրով ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ, Կապիտալ ներդրումների պետական պատվերի շրջանակներում «ԼՂՀ բնակավայրերում ջեռուցման համակարգերի արդիականացում» ծրագրով ԼՂՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ, ԼՂՀ Մարտակերտի շրջանի համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային բյուջեի մուտքերի ապահովման, ինչպես նաև համայնքային սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ և ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության կողմից ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և մուտքերի ապահովման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները:
21 ապրիլի 2017թ.
Այսօր կայացել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը, որում քննարկվել և հաստատվել են ԼՂՀ պետական բյուջեից ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը ««Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կրթության գծով ուսանողական նպաստների և կրթաթոշակների տրամադրում» և ««Ստեփանակերտի պարարվեստի քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրերով հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ, ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից արտաբյուջետային միջոցների ձևավորման ու օգտագործման, ԼՂՀ պետական բյուջեից «Հարկային վարչարարության արդիականացման» ծրագրով հատկացված միջոցների  օգտագործման նկատմամբ, ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարությանը ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ և Կապիտալ ներդրումների պետական պատվերի շրջանակներում «Ստեփանակերտ քաղաքում իրականցվող ընթացիկ նորոգումներ» ծրագրով ԼՂՀ Ստեփանակերտի քաղաքապետարանին հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները:
22 մարտի 2017թ.
Այսօր կայացել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը, որում քննարկվել և հաստատվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի 2016 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:
23 դեկտեմբերի 2016թ.
Այսօր կայացել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը, որում քննարկվել և հաստատվել են ԼՂՀ պետական բյուջեից ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը «Պետական աջակցություն «Երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը», «Պետական աջակցություն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին», «Դրամական (նյութական) օգնություն սոցիալապես անապահով քաղաքացիներին և ընտանիքներին» և «Հումանիտար օգնության միջոցառումներ» ծրագրերով հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ, ԼՂՀ պետական բյուջեից ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանը «Մարզական միջոցառումներ»,  «Օգնություն մարզֆեդերացիաներին», «Կենտրոնացված կարգով մարզագույքի և մարզահանդերձանքի ձեռքբերում» և «ԼՂՀ-ում ֆուտբոլի զարգացման միջոցառումներ» ծրագրերով հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ, կապիտալ ներդրումների պետական պատվերի շրջանակներում «Հասարակական և վարչական նշանակության օբյեկտներ» և «ԼՂՀ բնակավայրերում հասարակական օբյեկտներին և բնակելի տների բնակիչներին շինանյութերի տրամադրում» ծրագրերով ԼՂՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ, ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության կողմից «Արցախկապ» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի կառավարման գործունեության նկատմամբ, ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ և ԼՂՀ կառավարության աշխատակազմին ԼՂՀ  պետական բյուջեի «Վերաբնակիչների և փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրով հատկացված միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները:
27 հոկտեմբերի 2016թ.
Այսօր կայացել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը, որում քննարկվել և հաստատվել են ԼՂՀ ԿԱ ԼՂՀ ոստիկանության կողմից ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման, պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ և ԼՂՀ գյուղի և գյուգատնտեսությյան հիմնադրամին ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները:
26 հոկտեմբերի 2016թ.
Այսօր կայացել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը, որում քննարկվել և հաստատվել են ԼՂՀ պետական բյուջեից ԼՂՀ առողջապահության նախարարությանը «Արտահիվանդանոցային ծառայություններ» և «Հիվանդանոցային ծառայություններ» ծրագրերով հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ, ԼՂՀ պետական բյուջեից ԼՂՀ արդարադատության նախարարությանը «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում», «Պետական աջակցություն «ԼՂՀ պետական արխիվ» ՊՈԱԿ-ին» և «Հանրային պաշտպանի գրասենյակի պահպանում» ծրագրերով հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ և Կապիտալ ներդրումների պետական պատվերի «Համաֆինանսավորվող օբյեկտներ» ծրագրով բյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները:
15 ապրիլի 2016թ.
Այսօր կայացել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը, որում քննարկվել և հաստատվել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, մուտքերի ապահովման, պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ, ԼՂՀ պետական բյուջեից ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդին հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ, ԼՂՀ պետական բյուջեից ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ, իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները: Հաստատվել են նաև կապիտալ ներդրումների պետական պատվերի «Համաֆինանսավորվող օբյեկտներ» ծրագրով բյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և վերահսկողության իրականացման ծրագիրը հաստատելու մասին ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի որոշումները:
21 մարտի 2016թ.
Այսօր կայացել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը, որում քննարկվել և հաստատվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան հաշվետվությունը:
25 դեկտեմբերի  2015թ.
Այսօր կայացել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը, որում քննարկվել և հաստատվել են Մշակույթի և սպորտի ոլորտում իրականացված կապիտալ ներդրումների ծրագրով ԼՂՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման և պետական սեփականության կառավարման նկատմամբ, Բնակարանային շինարարության ոլորտում իրականացված կապիտալ ներդրումների ծրագրով ԼՂՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման և պետական սեփականության կառավարման նկատմամբ և ԼՂՀ պետական բյուջեից ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը մշակութային և երիտասարդական միջոցառումներ, «Պետական աջակցություն «Արցախի ձայն» ՓԲԸ-ին», «Կենտրոնացված կարգով մշակութային օջախների համար գույքի ձեռքբերում» ծրագրերով, ինչպես նաև ԼՂՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների օգտագործման, պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները:
17 դեկտեմբերի 2015թ.
2015թ. դեկտեմբերի 18-ին ժամը 11:00-ին ԼՂՀ վերահսկիչ պալատում տեղի կունենա հերթական նիստ: Նիստում կքննարկվեն ԼՂՀ Ասկերանի շրջանի համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային բյուջեի մուտքերի ապահովման, ինչպես նաև համայնքային սեփականության կառավարման և օգտագործման  նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը:
27 նոյեմբերի 2015թ.
Այսօր կայացել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը, որում քննարկվել և հաստատվել են ԼՂՀ պետական բյուջեից ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությանը «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրաետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» և «Տնային տնտեսությունների հետազոտություններ» ծրագրերրով հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ և ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, պետական սեփականության կառավարման և օգտագործման, ինչպես նաև «ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ-ի բաժնեմասի կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները:
04 օգոստոսի 2015թ.
Այսօր կայացել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը, որում քննարկվել և հաստատվել է ԼՂՀ դատական դեպարտամենտին ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, պետական սեփականության կառավարման և օգտագործման  նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը:
29 հուլիսի 2015թ.
Այսօր կայացել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը, որում քննարկվել և հաստատվել են ԼՂՀ պետական բյուջեից ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմին հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ և ԼՂՀ պետական բյուջեից գյուղատնտեսական նշանակության ծրագրերով հատկացված միջոցների օգտագործման  նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները:
24 սեպտեմբերի 2014թ.
2014թ. սեպտեմբերի 25-ին ժամը 11:00-ին ԼՂՀ վերահսկիչ պալատում տեղի կունենա հերթական նիստ:Նիստում կքննարկվեն ԼՂՀ պետական բյուջեից ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը և ԼՂՀ առողջապահության նախարարությունում վերահսկողություն իրականացնելու մասին որոշման նախագիծը:
11 հուլիսի 2014թ.
Այսօր կայացել է ՀՀ վերահսկիչ պալատի և ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդների համատեղ նիստը:Նիստում քննարկվել են երկու պալատների կողմից պետական գնումների և շինարարության ոլորտներում իրականացված վերահսկողության արդյունքները:Քննարկումների արդյունքում կայացվել է արձանագրային որոշում նշված ոլորտներում վերահսկողության համագործակցությունը ուժեղացնելու և առաջիկա տարիներին այդ շրջանակներում ձեռնարկվելիք կոնկրետ միջոցառումների վերաբերյալ:
6 հունիսի 2014թ.
ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհուրդը հերթական նիստում քննարկեց և հաստատեց«ԼՂՀ պետական բյուջեից ԼՂՀ  քաղաքաշինության նախարարությանը «Գործադիր իշխանության,պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ուղղությամբ հատկացված միջոցների օգտագործման,պետական սեփականության կառավարման և օգտագորխման,ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում գնագոյացման գործընթացի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը, «ԼՂՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման մասին ԼՂՀ կառավարության տարեկան հաշվետվության վերաբերյալ ԼՂՀ վերահսկիչ պալատի եզրակացությունը»: Որոշում կայացվեց անտառային ֆոնդի  օգտագործման տրամադրման օրինականության և օգտագործման գործընթացի նկատմամբ /ընտրանքային/ վերահսկողություն իրականացնելու և վերահսկողության իրականացման ծրագիրը հաստատելու մասին:Փոփոխություն կատարվեց ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2014թ. մայիսի 16-ի թիվ19 և թիվ20 որոշումներում:
15 մայիսի 2014թ.
2014թ. մայիսի 16-ին ժամը 11:00-ին ԼՂՀ վերահսկիչ պալատում տեղի կունենա հերթական նիստ:Նիստում կքննարկվեն  ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի,ինչպես նաև ԼՂՀ քաղաքաշինության նախարարություններում վերահսկողություն իրականացնելու մասին որոշումների նախագծերը:
18 մայիսի 2013թ.
ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհուրդը հերթական նիստում քննարկեց և հաստատեց «ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված հիմնական բաժիններին չդասվող ծախսեր» ծրագրային հարցի շրջանակներում շինարարական օբյեկտների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացի նկատմամբ (վերահսկվող օբյեկտ` ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն և 12 կապալառու կազմակերպություններ), նույն ծրագրային հարցի շրջանակներում նախորդ տարիներից առաջացած պարտքերի մարման գործընթացի նկատմամբ (վերահսկվող օբյեկտ` ԼՂՀ կառավարության աշխատակազմ, ԼՂՀ ֆինանսների նախարարություն), «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ (վերահսկվող օբյեկտ` ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն, «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ), Պետական արտաբյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ (վերահսկվող օբյեկտ` ԼՂՀ արդարադատության նախարարություն` ԼՂՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն և նոտարական գրասենյակներ (ընտրանքային), ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն և ԼՂՀ ԿԱ ոստիկանություն) իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները:

28 մարտի 2013թ.
Կայացած հերթական նիստում ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհուրդը հաստատեց Պալատի 2012 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:

22 փետրվարի 2013թ.
Պետական արտաբյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և վերահսկողության իրականացման ծրագիրը հաստատելու որոշում կայացվեց ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստում:

8 փետրվարի 2013թ.
Վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստում որոշում կայացվեց «ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված հիմնական բաժիններին չդասվող ծախսեր» ծրագրային հարցի շրջանակներում նախորդ տարիներից առաջացած պարտքերի մարման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, վերահսկողության իրականացման ծրագիրը հաստատելու մասին:
Նույն օրը խորհուրդը հաստատեց Արցախի ներդրումային հիմնադրամին և ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները:
ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից «Անասնապահության զարգացմանն ուղղված աջակցություն» ծրագրի «Խոշոր և մանր եղջերավոր անասունների զարգացմանն ուղղված աջակցություն» ենթածրագրի շրջանակներում ԼՂՀ Հադրութի շրջանի Ուխտաձոր ենթաշրջանի 4 և ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ ենթաշրջանի 6 համայնքներում ենթաշրջանային ծրագրերի իրականացման գործընթացին իրավական գնահատական տալու համար անհրաժեշտ նյութերը, կազմված արձանագրությունը և հաշվետվությունը կուղարկվեն ԼՂՀ գլխավոր դատախազություն:

18 հունվարի 2013թ.
ՎՊ խորհրդի` այսօր տեղի ունեցած հերթական նիստում կայացրած որոշումներով, 2013թ. տարեկան ծրագրում ընդգրկված համապատասխան հարցերի շրջանակներում, նույն օրը հաստատված՝ աշխատակազմի բաժինների 2013 թվականի գործունեության աշխատանքային պլանների համաձայն, ս.թ. հունվարի 21-ից վերահսկողություն կիրականացվի ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունում և «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ում, ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունում և կապալառու կազմակերպություններում (ընտրանքային), ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում և «Ջերմոցային տնտեսություն», «Ագրոտնտեսություն թիվ 1», «Մարտակերտի գյուղատնտեսական ծառայություններ», «Մեքենատրակտորային կայան», «Հադրութի ագրոտնտեսություն» ՓԲ ընկերություններում:

09 հունվարի 2013թ.
ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանի հունվարի 8-ի հրամանագրով Ալիսա Պարսեղովան նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը` 6 տարի):

21 դեկտեմբերի 2012թ.

20 դեկտեմբերի 2012թ.
Վերահսկիչ պալատի խորհրդի որոշմամբ դեկտեմբերը 20-ը սահմանվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի օր:

14 դեկտեմբերի 2012թ.
Վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստում քննարկվել և հաստատվել են «Կանոնադրական կապիտալում 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի կառավարում» ծրագրային հարցի շրջանակներում «Արցախգազ» ՓԲ ընկերությունում իրականացված վերահսկողության և Ջրային համակարգերի կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ կազմված ընթացիկ հաշվետվությունները:

10 հոկտեմբերի 2012թ.
Խորհրդի հերթական նիստում հաստատվեց ԼՂՀ վերահսկիչ պալատի 2013 թվականի բյուջետային հայտը:

Վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը տեղի ունեցավ եպտեմբերի 28-ին: Քննարկվել և որոշում է ընդունվել հաստատել ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության կողմից բյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ կազմված ընթացիկ հաշվետվությունը:

05 սեպտեմբերի 2012թ.
Վերահսկիչ պալատի խորհուրդը հերթական նիստում հաստատեց ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված հիմնական բաժիններին չդասվող ծախսերի և ջրային համակարգերի կառավարման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու որոշումները և վերահսկողության իրականացման ծրագրերը:

27 հուլիսի 2012թ.
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմին ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև պետական սեփականության օգտագործման և կառավարման,  Բերձորի քաղաքային համայնքի կողմից բյուջետային միջոցների օգտագործման և մուտքերի ապահովման, համայնքային սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները քննարկվեցին ԼՂՀ վերահսկիչ պալատի արտագնա նիստում, որը տեղի ունեցավ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում:

7 հունիսի 2012թ.
Խորհուրդը որոշումներ կայացրեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին» ԼՂՀ կառավարության տարեկան հաշվետվության վերաբերյալ ԼՂՀ ՎՊ եզրակացությունը հաստատելու և ԼՂՀ ՎՊ 2011 թվականի ֆինանսական գործունեությունն աուդիտի ենթարկելու մասին:

31 մայիսի 2012թ.
Կայացավ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում, շահագրգիռ մարմինների ղեկավարների ներկայությամբ, քննարկվեց և հաստատվեց ԼՂՀ պետական բյուջեից «Շտապ օգնության ծառայություններ» ծրագրով ԼՂՀ առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև 100 տոկոս պետական մասնակցությամբ «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի բաժնեմասի կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը: Նույն օրը խորհուրդը որոշում կայացրեց «Կանոնադրական կապիտալում 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի կառավարում» ծրագրային հարցի շրջանակներում ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունում և «Արցախգազ» ՓԲԸ-ում վերահսկողություն իրականացնելու և վերահսկողության իրականացման ծրագիրը հաստատելու մասին:

29 մայիսի 2012թ.
Խորհրդի հերթական նիստի ընթացքում հաստատվեց ԼՂՀ վերահսկիչ պալատի եզրակացությունը «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման մասին» ԼՂՀ կառավարության 2011 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ:

4 մայիսի 2012թ.
Խորհրդի հերթական նիստում հաստատվեցին պետական գույքի կառավարման և օտարման, վարձակալության ու անհատույց օգտագործման, ինչպես նաև պետական և համայնքային կազմակերպությունների լուծարման գործընթացի նկատմամբ և պետական պատվերի շրջանակներում քաղաքաշինության բնագավառում գնագոյացման գործընթացի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ կազմված ընթացիկ հաշվետվությունները:

29 մարտի 2012թ.
Խորհրդի հերթական նիստում քննարկվել և հաստատվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի 2011 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը:

27 դեկտեմբերի 2011թ.
Հերթական նիստում վերահսկիչ պալատի խորհուրդը քննարկել է «Կանոնադրական կապիտալում 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասի կառավարում» և «ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված հիմնական բաժիններին չդասվող ծախսեր» ծրագրային հարցերի շրջանակներում ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից «Արցախկապ» ՓԲ ընկերության պետական բաժնեմասի կառավարման նկատմամբ և ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից կապիտալ շինարարության ու վերանորոգման աշխատանքների իրականացմանն ուղղված միջոցների օգտագործման գործառույթների և ընթացակարգերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները: Համապատասխան որոշումներով խորհուրդը հաստատել է դրանց վերաբերյալ կազմված ընթացիկ հաշվետվությունները:

11 նոյեմբերի 2011թ.
Խորհրդի հերթական նիստում հաստատվել են ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության կողմից բյուջետային ծրագրերի կատարման և Արցախի ներդրումային հիմնադրամին հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները:

28 հոկտեմբերի 2011թ.
Խորհրդի հերթական նիստում հաստատվեց ԼՂՀ վերահսկիչ պալատի գործունեության 2012 թվականի ծրագրի նախագիծը:
Միաժամանակ, վերահսկիչ պալատի խորհուրդը հաստատեց մասնավորեցման սուբյեկտների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման, ինչպես նաև՝ կենտրոնացված կարգով դեղորայքի, բժշկական սարքավորումների և տրանսպորտի ձեռքբերման պետական բյուջեի ծրագրերի կատարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները:

30 հունիսի 2011թ.
Վերահսկիչ պալատի խորհուրդը հերթական նիստում որոշում կայացրեց ԼՂՀ առևտրային բանկերի կողմից պայմանագրային հիմունքներով պետական բյուջեի սպասարկման և ԼՂՀ գանձապետական համակարգի կողմից խնդիրների իրագործման, այդ թվում՝ պետական և համայնքային դրամական միջոցների կառավարման և ծախսերի ֆինանսավորման գործի կազմակերպման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները հաստատելու մասին:
Միաժամանակ, ՎՊ խորհուրդը որոշում է կայացրել ԼՂՀ Առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով դեղորայքի և բժշկական սարքավորումների ու տրանսպորտի ձեռքբերման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և վերահսկողության իրականացման ծրագիրը հաստատելու մասին:

31 մայիսի 2011թ.
ՎՊ խորհուրդը հերթական նիստում քննարկեց և հաստատեց ԼՂՀ պետական բյուջեից կրթության գծով ուսանողական նպաստների և կրթաթոշակների տրամադրման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին կազմված ընթացիկ հաշվետվությունը, 2010թ. պետական բյուջեի, ինչպես նաև, պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման մասին ԼՂՀ կառավարության 2010թ. տարեկան հաշվետվությունների վերաբերյալ ՎՊ կողմից կազմված եզրակացությունները: Նույն օրը, խորհրդի որոշմամբ, երկարաձգվել է մասնավորեցման սուբյեկտների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ իրականացվող ստուգման ժանմկետը:

27 ապրիլի 2011թ.
ՎՊ խորհրդի հերթական նիստում քննարկվեց և հաստատվեց ԼՂՀ պետական բյուջեից «Սոցիալական պաշտպանություն» ծրագրով հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողություն արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը:
Պալատի նախագահ Ա. Մոսիյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ նման մեծածավալ վերահսկողության արդյունքում էական խախտումներ չեն հայտնաբերվել, ինչն ուրախալի է ինչպես ծրագիրն իրականացնող, այնպես և` վերահսկողությունն իրականացնող մարմնի համար:
Իր հերթին սոցիալական ապահովության նախարար Ն. Ասծատրյանը շնորհակալություն հայտնեց վերահսկող հանձնաժողովին, ընդգծելով, որ ՎՊ կողմից իրականացվող ստուգումները կառուցողական նշանակություն ունեն ստուգվող մարմնի հետագա գործունեության համար:
Նույն օրը խորհուրդը որոշում կայացրեց բյուջետային վարկերի և երաշխիքների տրամադրման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և վերահսկողության իրականացման ծրագիրը հաստատելու  մասին:

25 մարտի 2011թ.
Խորհրդի հերթական նիստում հաստատվեց ԼՂՀ վերահսկիչ պալատի 2010թ. գործունեության տարեկան հաշվետվությունը:

21 հունվարի 2011թ.
Տեղի ունեցավ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանի մամլո ասուլիսը` նվիրված ԼՂՀ ՎՊ 2010թ. տարեկան գործունեության արդյունքների ամփոփմանը:

27 դեկտեմբերի 2010թ.
Վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստում, համապատասխան մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկվել և հաստատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչությունում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը:

24 դեկտեմբերի 2010թ.
Հերթական նիստում Վերահսկիչ պալատի խորհրդի անդամները քննարկել և հաստատել են ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում ու ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը: Քննարկմանը ներկա էին նաև ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Ա. Ծատուրյանը, ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Վ. Բաղդասարյանը:

09 դեկտեմբերի 2010թ.
Խորհրդի հերթական նիստում, համապատասխան մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկվել և հաստատվել են ԼՂՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության վարչությանը ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ, ինչպես նաև, նույն մարմնում, «ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված «հիմնական խմբին (բաժիններին) չդասվող ծախսեր» ծրագրային հարցի շրջանակներում իրականացված վերահսկողության արդյունքներով կազմված ընթացիկ հաշվետվությունները:

03 դեկտեմբերի 2010թ.
ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստում քննարկվել են ԼՂՀ դատախազությանը և ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում կազմված ընթացիկ հաշվետվությունները: Վերահսկողության ենթարկված մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում խորհուրդը որոշում է կայացրել նշված հաշվետվություններն հաստատելու վերաբերյալ:

19 նոյեմբերի 2010թ.
Հերթական նիստում ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհուրդը քննարկել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը, ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությանը ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, պետական սեփականության կառավարման և օգտագործման, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև կանոնադրական կապիտալում 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները:
Վերահսկիչ պալատի 2010 թվականի գործունեության ծրագրի համապատասխան ծրագրային հարցի շրջանակներում խորհրդի քննարկմանն է ներկայացվել նաև «Արցախէներգո» ՓԲԸ-ում վերահսկողություն իրականացնելու որոշման նախագիծը և վերահսկողության իրականացման ծրագիրը:
Քննարկումների արդյունքում ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհուրդը համապատասխան որոշումներ է կայացրել նշված հաշվետվությունների հաստատման և նոր վերահսկողության իրականացման վերաբերյալ:
Միաժամանակ, խորհուրդը որոշում է կայացրել ԼՂՀ ԿԱ արտադրական ենթակառուցվածքների վարչությունում վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի կազմում մասնագետ ընդգրկելու մասին:

29 հոկտեմբերի 2010թ.
Խորհրդի նիստում հաստատվեց ԼՂՀ վերահսկիչ պալատի 2011 թվականի գործունեության ծրագրի նախագիծը, որը, համաձայն «Վերահսկիչ պալատի մասին» ԼՂՀ օրենքի 15-րդ հոդվածի, կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը: Ծրագրում ընգրկված վերահսկողության թեմաների ընտրությունը, ինչպես նշված է դրա հիմնավորման մեջ, պայմանավորված է ԼՂՀ օրենսդրության պահանջներով, վերահսկիչ պալատի եռամյա գործունեության արդյունքներով և բյուջետային ծախսերի ուղղվածությամբ: Ի տարբերություն նախորդ երեք տարիների ծրագրերի, որոնցում ներառված հարցերը, հիմնականում, միտված էին պետական կառավարման մարինների պահպանման ծախսերի նկատմամբ արտաքին պետական վերահսկողություն իրականացնելուն, վերահսկիչ պալատի գործունեության չորրորդ տարում նախատեսվում է, առավելապես, դրանց կողմից պետական ծրագրերի իրականացման գործընթացների նկատմամբ վերահսկողություն,-խորհրդի նիստում նշել է ՎՊ նախագահ Ա. Մոսիյանը:

14 սեպտեմբերի 2010թ.
ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիստում հաստատվեց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ կազմված ընթացիկ հաշվետվությունը:
Խորհրդի որոշումներով հաստատվեցին նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու որոշումը և վերահսկողության իրականացման ծրագիրը, ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությանը ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և մուտքերի ապահովման, պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու որոշումը և վերահսկողության իրականացման ծրագիրը:

12 օգոստոսի 2010թ.
Վերահսկիչ պալատի խորհրդի որոշումներով հաստատվեցին ԼՂՀ համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործման, համայնքային բյուջեի մուտքերի ապահովման, ինչպես նաև համայնքային սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ վերահսկողության և ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչությանը ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ կազմված հաշվետվությունները:
Միաժամանակ, քննարկումների արդյունքներով, խորհուրդը որոշում կայացրեց Ամարասի վանական համալիրի վերականգնողական աշխատանքների նկատմամբ իրականացված վերահսկողության ընթացքում ի հայտ բերված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու համար անհրաժեշտ նյութերն ուղարկել ԼՂՀ գլխավոր դատախազություն:
Խորհրդի մեկ այլ որոշմամբ նույն օրը  հաստատվեց նաև «Պետական գույքի մասնավորեցման 2007-2009 թվականների ծրագրի կատարման մասին ԼՂՀ կառավարության 2009 թվականի տարեկան հաշվետվության» վերաբերյալ եզրակացությունը:

15 հուլիսի 2010թ.
Խորհրդի նիստում հաստատվեց ԼՂՀ ԿԱ ոստիկանությանը ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը:
ԼՂՀ ՎՊ խորհրդի հերթական նիստի ընթացքում քննարկվել և ընդունվել են որոշումներ ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ վերահսկողության, ապա և` պետական կարիքների համար գնումների գործընթացի նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները հաստատելու մասին:
Նույն օրը խորհուրդը որոշում է կայացրել ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեին ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և վերահսկողության իրականացման ծրագիրը հաստատելու մասին:

18 հունիսի 2010թ.
ՎՊ խորհուրդը հաստատեց ԼՂՀ կառավարության` ԼՂՀ 2009 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը:

16 հունիսի 2010թ.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարությանը ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում կազմված ընթացիկ հաշվետվությունը:
Միաժամանակ, խորհուրդը որոշում է ընդունել ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչությունում վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին:

06 մայիսի 2010թ.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի նիստում, վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի և համապատասխան վերահսկվող օբյեկտի ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկվել և համապատասխան որոշումներով հաստատվել են ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերությանը և ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը ԼՂՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունները:
Նույն օրը խորհուրդը որոշում է ընդունել նաև ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունում վերահսկողություն իրականացնելու և վերահսկողության իրականացման ծրագիրը հաստատելու մասին:

09 ապրիլի 2010թ.
«Վերահսկիչ պալատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի համաձայն` ԼՂՀ Վերահսկիչ պալատի ֆինանսական գործունեությունը յուրաքանչյուր տարի ենթարկվում է աուդիտի անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, որն ընտրում է Վերահսկիչ պալատի խորհուրդը: Ի կատարումն օրենքի նշված դրույթի, որպես անկախ աուդիտորական կազմակերպություն ՎՊ խորհրդի կողմից ընտրվել է «Կոտք աուդիտ» ՍՊ ընկերությունը, որն իրականացրել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի 2009 թվականի ֆինանսական գործունեության ստուգում և կազմել համապատասխան աուդիտորական եզրակացություն:

26 մարտի 2010թ.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհուրդը, վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի և համապատասխան վերահսկվող օբյեկտի ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկել է ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ԼՂՀ դատական դեպարտամենտում և ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարությունում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ կազմված ընթացիկ հաշվետվությունները:
Հաշվետվություններն ամփոփում են տվյալներ, մասնավորապես, նշված հիմնարկների կողմից պետական բյուջեի միջոցների օգտագործման, պետական սեփականության կառավարման և օգտագործման, իսկ տնտեսական զարգացման նախարարության կողմից՝ նաև բյուջետային մուտքերի ապահովման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ:
Քննարկումների արդյունքում վերահսկիչ պալատի խորհուրդը կայացրել է որոշումներ՝ նշված հաշվետվությունները հաստատելու մասին:
Նույն օրը խորհուրդը որոշում է ընդունել նաև ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին:

30 հունիսի 2011թ.
Խորհրդի նիստում հաստատվեցին հաշվետվություններ ԼՂՀ արդարադատության նախարարությունում և ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյա
լ:

 
ԱՐԱԳ ԱՆՑՈՒՄ
ՈՐՈՆՈՒՄ
ԳՐԱԴԱՐԱՆ