Խորհրդի անդամներ

Մայոր  Անդրանիկի Դանիելյան

ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ

Համակարգում է աշխատակազմի չորրորդ բաժնի աշխատանքները

Ծնվել է 1962թ. Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում: 1990թ. ավարտել է Մոսկվայի կապի ինստիտուտի ինժեներա-տնտեսագիտական ֆակուլտետը: 1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում: Մասնակցել է Արցախի ազատագրության համար մղվող մարտերին: 1986-1991թթ. աշխատել է արտադրական և վարչական նշանակության տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում: 1992-1999թթ. աշխատել է Շուշիի շրջվարչակազմի աշխատակազմում: 1999-2000թթ. եղել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ, Շուշիի քաղաքապետի պաշտոնակատար: 2000թ. ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2005-2007թթ. զբաղեցրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության պետի տեղակալի պաշտոնը: 2008թ. հունվարի 7-ին նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ: 2011թ. հունվարի 13-ին վերանշանակվել է նույն պաշտոնում` 6 տարի պաշտոնավարման ժամկետով:

2014թ. նոյեմբերի 6-ին ԼՂՀ Նախագահի ՆՀ-107-Ա հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ:

Ամուսնացած է,ունի երեք երեխա:

mayor777

 

Լեւոն Միքայելի Ծատրյան

Համակարգում է աշխատակազմի երկրորդ բաժնի աշխատանքները

Ծնվել է 1962թ. Ասկերանի շրջանի Խանապատ գյուղում:

1985թ. ավարտել է Երեւանի «Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը»:

1985-1988թթ. աշխատել է Խանապատի կոլտնտեսությունում որպես ինժեներ-մեխանիկ:

1992-1995թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում:

1996-1998թթ. զբաղեցրել է ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմի ֆինանսա-տնտեսագիտական բաժնի վարիչի պաշտոնը:

1998-2003թթ. զբաղեցրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Ասկերանի, 2003-2004թթ.` Մարտակերտի շրջանի տարածքային հարկային տեսչության պետի պաշտոնները:

l_tsaturian

2004-2008թթ. նշանակվել է ԼՂՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ:

2008թ. հունվարի 7-ին նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ:

2009թ. հունվարի 12-ին վերանշանակվել է նույն պաշտոնում՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ալիսա Սուրենի Պարսեղովա

Համակարգում է աշխատակազմի առաջին բաժնի աշխատանքները

Ծնվել է 1966թ. փետրվարի 13-ին Բաքու քաղաքում:

1987թ. ավարտել է Ադրբեջանի ժողտնտեսության ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը:

1987-1988թթ. աշխատել է Բաքվի քաղաքային վարչակազմում` որպես ֆինբաժնի ավագ տեսուչ: 1989-1995թթ.` Ստեփանակերտի քաղաքային վարչակազմում` որպես ֆինբաժնի տնտեսագետ:

1995-1998թթ.` ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային տեսչության տեսուչ:

1998-2002թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂՀ հարկային պետական վարչությունում:

2002-2005թթ. եղել է «Բեյզ մեթըլս» ՍՊԸ ավագ հաշվապահ:

1

2005-2008թթ. զբաղեցրել է ԼՂՀ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի, 2008-2009թթ.` ԼՂՀ վերահսկիչ պալատի պետական բյուջեի վերահսկողության բաժնի պետի պաշտոնները:

2009թ. հունվարի 27-ին նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մինչեւ 2013 թվականի հունվարի 7-ը պաշտոնավարման ժամկետով: 2013թ. հունվարի 8-ին վերանշանակվել է նույն պաշտոնում՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով:

Ամուսնացած է, ունի որդի:

Վահե Վահրամի Բալայան

Համակարգում է աշխատակազմի երրորդ բաժնի աշխատանքները

Ծնվել է 1986թ. հունիսի 6-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի գյուղում: 1993-2003թթ. սովորել է Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում: 2003թ. ընդունվել և 2008թ. ավարտել է Երևանի  պետական համալսարանի   իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2004-2005թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում: 2006-2007թթ. սովորել, այնուհետև հասարակական հիմունքներով աշխատել է իրավագիտության ֆակուլտետի շրջանակներում գործող Իրավաբանական կլինիկայում:

vahe 7
2009-2010թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան <<Իրավագիտություն>> մասնագիտությամբ: Այն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ԼՂՀ դատախազության համակարգում որպես գլխավոր դատախազի տեղակալի օգնական:
2011թ. սովորել է ՀՀ դատախազության դպրոցում:
2012թ. ապրիլի 20-ից մինչև 2014թ. նոյեմբերի 10-ը զբաղեցրել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի դատախազության դատախազի պաշտոնը:
2014թ. նոյոմբերի 10-ին նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
 
ԱՐԱԳ ԱՆՑՈՒՄ
ՈՐՈՆՈՒՄ
ԳՐԱԴԱՐԱՆ