ՎՊ նախկին նախագահները
ԱՐԿԱԴԻ ԻՎԱՆԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 24-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Ղզղալա (Բերդաշեն) գյուղում։
Միջնակարգ դպրոցն ավարտել է հայրենի գյուղում, գերազանցությամբ։
1985թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Ստեփանակերտի Պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: Եղել է Լենինյան թոշակառու:
1985-1991թթ. աշխատել է Բերդաշենի միջնակարգ դպրոցում, որպես ֆիզիկայի ուսուցիչ։
1985-1986թթ. համատեղությամբ դասախոսել է նաև Ստեփանակերտի Պետական մանկավարժական ինստիտուտում։
1986-1990թթ. եղել է Հայկական ՍՍՀ ԳԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտ: 1990թ. պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա, ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Հեղինակ է դիֆրակցված ռենտգենյան ճառագայթման պարամետրերի կարգավորման հիմնախնդիրներին նվիրված տասնյակ գիտական թեզերի և հոդվածների։
1992թ. աշխատել է Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում, այնուհետև Լեռնային Ղարաբաղի Պետական համալսարանի ֆիզիկայի ամբիոնում, որպես ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ։
a_soghomonian
Մասնակցել է Արցախի ազգային ազատագրական շարժմանը։
1992-1995թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ շարքերում: 1993թ. նշանակվել է ՀՕՊ վարչության շտաբի պետ, այնուհետև, 1994-ին, նշանակվել է 3-րդ պաշտպանական շրջանի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ։
1995թ. ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր (կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության, սպորտի և սոցիալական հարցերի (1998 թվականից` ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի) մշտական հանձնաժողովի նախագահ)։
2000թ. ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր (սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովի անդամ՝ ոչ մշտական հիմունքներով)։
2001թ. աշխատել է ԱրՊՀ մաթեմատիկայի ամբիոնում, որպես դասախոս։
2002 - 2005թթ.զբաղեցրել է ԼՂՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը։
Ամուսնացած է, ունի երկու որդի:
ԷԴՎԱՐԴ ԱՐԾՎԻԿԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 17-ին, Մարտունի քաղաքում։
1975թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցր։
1979թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ճյուղային էկոնոմիկաների ֆակուլտետը։
1979-1981թթ. ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։
1981թ. աշխատել է Մարտունու Շրջգյուղտեխնիկայի տնօրենի տեղակալ։
1981-1984թթ. աշխատել է ԼՂՀ Կոմերիտմարզկոմում որպես հրահանգիչ, կազմակերպական բաժնի վարիչ։
1984-1987թթ. զբաղեցրել է Մարզպլանի նախագահի տեղակալի պաշտոնը։
1988-1992թթ. աշխատել է ԼՂՀ Մարզգործկոմի գլխավոր պլանատնտեսագիտական վարչությունում որպես բաժնի վարիչ։
1992թ. աշխատել է ԼՂՀ կառավարության աշխատակազմում` որպես սոցիալական զարգացման բաժնի վարիչ։
1994թ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում։
e_barseghian
1995-1997թթ. եղել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տնտեսական բարեփոխումների բաժնի վարիչ, գյուղատնտեսության փոխնախարար, 1997թ.` ԼՂՀ կառավարության աշխատակազմի սոցիալական զարգացման բաժնի վարիչ։
1997-2000թթ. զբաղեցրել է Ստեփանակերտի քաղաքային վարչակազմի ղեկավարի տեղակալի, Ստեփանակերտի փոխքաղաքապետի պաշտոնները։
2002-2005թթ. զբաղեցրել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական բաժնի վարիչի (վարչության պետի պաշտոնը)։
2005-2008թթ. զբաղեցրել է ԼՂՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը։
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ԱՐԹՈՒՐ ԱՐՄԵՆԻ ՄՈՍԻՅԱՆ

a_mosiyanԾնվել է 1971թ. հունվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում։
1987թ. ավարտել է Մարտունու թ. 1 միջնակարգ դպրոցը։
1992թ. գերազանց գնահատականներով ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմական ֆակուլտետը «Պատմություն եւ իրավագիտություն» մասնագիտությամբ։
1992-1994թթ. սովորել է Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայի հեռակա բաժնում։
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քննական հանձնաժողովի 2014թ. որոշմամբ շնորհվել է իրավագիտության մագիստրոսի աստիճան:
1990-1992թթ. «Ուսանողական ջոկատ»-ի կազմում մասնակցել է ղարաբաղյան շարժմանը:
1992-1998թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` շարքայինից մինչեւ պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ։
Պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալով:
1999-2000թթ. եղել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալը։
2000-2005թթ.` ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր` պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2005-2007թթ.` ՀՅԴ  Արցախի ԿԿ  ներկայացուցիչ։
2007թ. սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր` ԼՂՀ արդարադատության նախարար։
2007թ. դեկտեմբերից - 2014թ. հոկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
 
ԱՐԱԳ ԱՆՑՈՒՄ
ՈՐՈՆՈՒՄ
ԳՐԱԴԱՐԱՆ