ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ

էռնեստ  Ալեքսեյի Ավանեսյան

777gnn.jpg
Ծնվել է 1973թ. հուլիսի 2-ին Բաքու քաղաքում:
1990թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը, 1995թ.` Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:
1992-1994թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում:
1994-2008թթ. ծառայել է ԼՂՀ ՆԳՆ (Ոստիկանության) համակարգում: Զբաղեցրել է տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնը:
2008թ. հունվարի 7-ին նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ: 2014թ. հունվարի 16-ին վերանշանակվել է նույն պաշտոնում` 6 տարի պաշտոնավարման ժամկետով:
2014թ. հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի կողմից նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
 
ԱՐԱԳ ԱՆՑՈՒՄ
ՈՐՈՆՈՒՄ
ԳՐԱԴԱՐԱՆ