Բաժիններ

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ

Իրականացնում է վերահսկողություն  բյուջետային ելքերի, բացառությամբ` պետության կողմից         համայնքներին  տրվող դոտացիաների և սուբվենցիաների, օտարերկրյա պետություններից  և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների ու վարկերի օգտագործման, պետական սեփականության (ներառյալ մտավոր սեփականությունը, մշակութային արժեքները) կառավարման օգտագործման` հավատարմագրային կառավարման, օտարման, մասնավորեցման, կոնցեսիայի, վարձակալության և անհատույց օգտագործման նկատմամբ: Վերահսկողություն   է  իրականացնում ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմում, ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունում, ԼՂՀ   մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում, ԼՂՀ  ԿԱ սպորտի պետական կոմիտեում, ԼՂՀ օրենքներով  ստեղծված մշտապես գործող մարմիններում և այլ կառույցներում:

Բաժնի պետ` Անուշ Գարիկի Սարգսյան
Ծնվել է 1976թ. հունվարի 3-ին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում:
1998թ. ավարտել է ԱրՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը ապրանքագետ-տնտեսագետի որակավորմամբ:
1999-2004թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունում որպես ֆինանսահաշվային բաժնի պետ: 2004-2008թթ. զբաղեցրել է «Արցախ Բրենդի Կոմպանի» ՓԲԸ ֆինանսների և էկոնոմիկայի տնօրենի պաշտոնը, 2008-2009թթ.` «Մեղրատափ» ՍՊԸ գլխավոր հաշվապահի:
2009 թվականից աշխատում է ԼՂՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի առաջին բաժնում: Նույն բաժնի պետ է նշանակվել 2011թ. մայիսի 4-ին:
Anush_Sargsyan
Նախասիրությունները՝ ընթերցանություն, ճանապարհորդություն, սպորտ: Ամուսնացած չէ:

ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ

Վերահսկողություն է իրականացնում ԼՂՀ նախագահի, կառավարության աշխատակազմերում, ԼՂՀ արտաքին գործերի, գյուղատնտեսության, պաշտպանության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում, ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության, հարկային պետական ծառայություններում, ԼՂՀ ԿԱ ոստիկանությունում, ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություններում,ՎՊ խորհրդի կողմից որոշված այլ կառույցներում, կազմում է պետական բյուջեի եւ մասնավորեցման ծրագրի կատարման մասին ԼՂՀ կառավարության տարեկան հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունների նախագծերը եւ դրանք ներկայացնում ԼՂՀ ՎՊ խորհուրդ:

hamlet
Բաժնի պետ`
Համլետ Սլավայի Ապրեսյան
Ծնվել է 1978թ. ապրիլի 28-ին Ասկերան քաղաքում։ 1994թ. ավարտել է Ասկերանի միջնակարգ դպրոցը։ 1995-1996թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում: 2000թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի «Աշխարհագրություն» բաժինը: 2005թ. ավարտել է նույն համալսարանի «Տնտեսագիտություն» բաժինը: 2004թ. աշխատանքի է ընդունվել ԼՂՀ կենսաթոշակային հիմնադրամի Ասկերանի տարածքային կենտրոնում:
2005 թվականից աշխատել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության Ասկերանի շրջանի հարկային տեսչությունում:
2008թ. փետրվարի 25-ին աշխատանքի է ընդունվել ԼՂՀ Վերահսկիչ պալատի աշխատակազմում` պետական բյուջեի վերահսկողության բաժնի առաջատար, այնուհետև` գլխավոր մասնագետի պաշտոններում: 2009թ. ապրիլի 2-ին նշանակվել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի աշխատակազմի երկրորդ բաժնի պետի պաշտոնում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա։

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ

Իրականացնում է վերահսկողություն  պետական և համայնքային բյուջեների  ելքերի, այդ թվում համայնքներին հատկացված դոտացիաների և սուբվենցիաների նկատմամբ, պետական և համայնքային  սեփականության կառավարման, օգտագործման, օտարման, մասնավորեցման կոնցեսիայի, վարձակալության և անհատույց օգտագործման նկատմամբ, ինչպես նաև ԼՂՀ դատարաններում, ԼՂՀ  դատախազությունում, ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունում,  ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, ԼՂՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչությունում, ԼՂՀ գործադիր իշխանության տարածքային մարմիններում, համայնքներում և այլ կառույցներում:




ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ

Իրականցնում է վերահսկողություն պետական և համայնքային բյուջեների ելքերի, պետական և համայնքային սեփականության կառավարման,օգտագործման, օտարման, մասնավորեցման, կոնցեսիայի, վարձակալության և անհատույց օգտագործման նկատմամբ, կապիտալ ներդրումների ծրագրերով, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտին հատկացվող բյուջետային և արտաբյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ, ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունում:

Բաժնի պետ` Դավիթ Կարոյի Խաչատրյան

 2014

Ծնվել է 1986թ. սեպտեմբերի 20-ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: 2003թ. ավարտել է Ստեփանակերտ քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը:  2008թ. ավարտել է ԱրՊՀ Ճարտարագիտական ֆակուլտետի Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն բաժինը և ստացել է ինժեներ շինարարի որակավորում:     2007-2008թթ. աշխատել է «Ճարտարագիտա-շինարարական կենտրոն» ՓԲԸ-ում,որպես գծագրող:    2008-2012թթ. աշխատել է ԼՂՀ Արդարադատության նախարարության «Դատական փորձաքննությունների լաբորատորիա» ՊՈԱԿ-ում, որպես փորձագետ շինարարատեխնիկ:  2010-2012թթ. աշխատելէ«Մինիմաքս» ՍՊԸ-ում, որպես տնօրեն:

2012թ. նոյեմբերի 15-ից զբաղեցրել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահի օգնականի պաշտոնը: 2013թ. հունվարից աշխատանքի է ընդունվել ԼՂՀ Վերահսկիչ պալատի աշխատակազմում` որպես առաջատար մասնագետ: 2014թ. մարտի 13-ին նշանակվել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի աշխատակազմի չորրորդ բաժնի պետ:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:


ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կազմակերպում է վերահսկողության գործընթացի մեթոդական ղեկավարումը, այդ թվում` վերահսկողության ծրագրերի եւ վերահսկողության արդյունքում կազմված ընթացիկ հաշվետվությունների, ինչպես նաեւ պետական բյուջեի եւ մասնավորեցման ծրագրի կատարման մասին ԼՂՀ կառավարության տարեկան հաշվետվությունների վերաբերյալ հայտնում է կարծիք, այդ թվում նաեւ իրավաբանական հիմնավորվածության մասին, կազմում է ՎՊ գործունեության տարեկան ծրագրի եւ տարեկան հաշվետվության նախագծերը, վերահսկողություն իրականացնող աշխատակիցներին ցուցաբերում է մասնագիտական եւ մեթոդական օժանդակություն, ՎՊ կողմից իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա իրականացնում է վերլուծական աշխատանքներ, իրականացնում է ՎՊ տարեկան ծրագրով նախատեսված, ինչպես նաեւ ծրագրում չընդգրկված` Խորհրդի կողմից որոշված ծրագրային հարցի շրջանակներում վերահսկողություն, առաջարկություններ է ներկայացնում ՎՊ գործունեությունը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ:

Բաժնի պետ` Մարգարիտ Ռաֆիկի Հայրիյան

Ծնվել է 1979թ. Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: 1996թ. ավարտել է Ճարտարի թիվ 1 դպրոցը: 2000թ. ավարտել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի իրավաբանական բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան, իրավաբանի որակավորում: Արցախի պետական համալսարանի պետական քննական հանձնաժողովի 2002թ. սեպտեմբերի 26-ի որոշմամբ շնորհվել է իրավագիտության մագիստրոսի աստիճան, «Քաղաքացիական իրավունք» մասնագիտությամբ:

2002-2004թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի տեղեկատվության ենթաբաժնի առաջին կարգի մասնագետի, ապա գրանցման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոններում: 2005-2008թթ. աշխատել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի մրցութային, ատեստավորման և վերահսկողության բաժնի վերահսկողության գծով գլխավոր մասնագետի պաշտոնում: 2008թ. փետրվարի 25-ին աշխատանքի է ընդունվել ԼՂՀ վերահսկիչ պալատի աշխատակազմում՝ որպես մեթոդաբանության և վերլուծության բաժնի առաջատար մասնագետ: 2009թ. հունվարի 19-ին նշանակվել է նույն բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում: 2016թ. փետրվարի 23-ին նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի մեթոդաբանության և վերլուծության բաժնի պետի պաշտոնում:

Անկուսակցական է:                                                                                                                                       Ամուսնացած է, ունի երկու որդի:


 
ԱՐԱԳ ԱՆՑՈՒՄ
ՈՐՈՆՈՒՄ
ԳՐԱԴԱՐԱՆ