ՎՊ աշխատակազմի ղեկավար

Շուշանիկ Լավրենտի Հայրապետյան

Աշխատակազմի ղեկավար

Ծնվել է 1978թ. սեպտեմբերի 19-ին ԼՂՀ Մարտունի քաղաքում: 1995թ. գերազանցությամբ ավարտել է Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը   «Իրավագիտություն» մասնագիտությամբ՝ ստանալով բակալավրի աստիճան, իրավաբանի որակավորում: Ունի իրավագիտության մագիստրոսի աստիճան: 1999-2003թթ.  զբաղեցրել է ԼՂՀ արդարադատության պետական վարչության ՔԿԱԳ հանրապետական արխիվի վարիչի պաշտոնը: 2002-2008թթ. աշխատել է ԼՂՀ առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնում: 2008թ. փետրվարի 15-ին աշխատանքի է ընդունվել ԼՂՀ Վերահսկիչ պալատի աշխատակազմում՝ որպես գլխավոր իրավաբան: 2009թ. հունվարի 19-ին նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի մեթոդաբանության և վերլուծության բաժնի պետի պաշտոնում: 2016թ. փետրվարի 16-ին նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:

2015թ. մարտի 30-ից ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ է:
2015թ. դեկտեմբերի 23-ից նշանակվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի իրավաբան անդամ:

Ամուսնացած չէ:

Նախասիրությունները՝ ճանապարհորդություն, լող:

 

 
ԱՐԱԳ ԱՆՑՈՒՄ
ՈՐՈՆՈՒՄ
ԳՐԱԴԱՐԱՆ